logo

online.fsm.am
Ձեր քայլերը

Եթե Դուք ֆիզիկական անձ եք և օգտվել եք Ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից կամ դիմում եք դրանցից օգտվելու համար, որի արդյունքում ունեք բողոք-պահանջ Ֆինանսական կազմակերպության նկատմամբ, ապա կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ:

Դուք իրավունք ունեք դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին` անկախ այն հանգամանքից` նման իրավունք Ձեր և Ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով նախատեսված է, թե` ոչ:

Հաշտարարին դիմելու Ձեր իրավունքը սահմանափակող համաձայնությունը կամ պայմանն առ ոչինչ է:

Հաշտարարի ծառայություններն անվճար են:


Ներկայացնել բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպությանը


Եթե Ձեր պահանջի քննությունը Հաշտարարի իրավասության շրջանակներում է, ապա կարող եք լրացնել պահանջ-դիմումը և ներկայացնել   այն քննության մեր գրասենյակ` ստորև նշված տարբերակներից ընտրելով առավել հարմարը Ձեզ:

- Առցանց` դնելով էլեկտրոնային ստորագրություն:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է, որ Ձեր պահանջը կարող է ընդունվել քննության, եթե պահանջ-դիմումը, առկայության դեպքում նաև լիազորագիրը, լրացված է պատշաճ, ստորագրված է գործունակ անձի կողմից և բավարարում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ գործող այլ օրենքների պահանջներին:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ներքոնշյալ հայտն իրենից ներկայացնում է պաշտոնական պահանջ-դիմում, որը ներկայացնելու պահից Հաշտարարը իրավասու է լինելու դիտարկել այն`«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Եթե Դուք դեռևս չունեք բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերը պահանջ-դիմում ներկայացնելու համար, ապա կարող եք կապ հաստատել մեզ հետ` Ձեզ հետաքրքող հարցերին պատասխան ստանալու համար:


- Առձեռն` այցելելով մեր գրասենյակ կամ ուղարկելով փոստային տարբերակով

ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացի փողոց 15,

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ

 

Հաշտարարին կարող եք դիմել նաև` շարադրելով ազատ ոճի դիմում, որը պետք է բավարարի «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Հաշտարարին ուղղված «Պահանջների ընդունման և քննության կարգին» մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: