Հաշտարարը իրավասու չէ քննել Ձեր պահանջը:
Հաշտարարը իրավասու է քննել միայն այն պահանջները, որոնք ներկայացվում են Ֆինանսական համակարգի Հաճախորդների կողմից:
ՀԻՇԵՑՈՒՄ:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում Հաճախորդ է հանդիսանում ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությանը պարտավորությունների ապահովման միջոց տրամադրած անձը, որը ներկայացրել է Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների կամ ապահովման միջոցի հետ կապված պահանջ: Ընդ որում, Բյուրոյի կողմից մատուցվող ծառայություն է համարվում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը` կապված ԱՊՊԱ պայմանագրով ապահովադրի, ապահովագրված անձի կամ տուժողի, ինչպես նաև վնասների հատուցման և (կամ) դրա հետադարձ պահանջի (սուբրոգացիա) հետ.
Հաշտարարը իրավասու չէ քննել Ձեր պահանջը:
Հաշտարարը իրավասու է քննել միայն այն պահանջները, որոնք ներկայացվում են ՀՀ տարածքում գործող և ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիա ունեցող կազմակերպությունների դեմ` բացառությամբ արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործարքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց:
Հաշտարարը իրավասու չէ քննել Ձեր պահանջը:
Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի (օրենքն ուժի մեջ է մտել 02.08.2008թ.-ին)`Հաշտարարը իրավասու է քննել այն պահանջները, որոնց համար հիմք համարվող գործողությունները կամ անգործությունը տեղի են ունեցել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
Հաշտարարը իրավասու չէ քննել Ձեր պահանջը:
Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի` Ֆինանսական համակարգի հաշտարարը մերժում է պահանջի քննությունը, եթե Ձեր և ֆինանսական կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ:

Հաշտարարը իրավասու չէ քննել Ձեր պահանջը, քանի դեռ Դուք չեք ներկայացրել Ձեր բողոք-պահանջը Ֆինանսական կազմակերպությանը:
ՀԻՇԵՑՈՒՄ:
Հաշտարարը կարող է քննել Ձեր պահանջը, եթե այն պարունակում է 10 (տասը) միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ: Հաշտարարն իրավասու է քննել Ձեր պահանջը, եթե այն ներկայացվում է Ձեր բողոք-պահանջին ֆինանսական կազմակերպության պատասխանը ստանալուց կամ սահմանված ժամկետում այն չստանալուց հետո 6 ամսյա ժամկետում:
Հաշտարարը իրավասու չէ քննել Ձեր պահանջը:
Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի` Ֆինանսական համակարգի հաշտարարը մերժում է պահանջի քննությունը, եթե Ձեր պահանջն արդեն իսկ քննվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, և դրա վերաբերյալ առկա է Հաշտարարի`պահանջը բավարարելու, մասնակի բավարարելու կամ մերժելու մասին որոշում: