logo

online.fsm.am
Ֆինանսական կազմակերպությունների ցանկ

Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի` Հաշտարարն իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիա ունեցող անձ (բացառությամբ արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործարքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց) հանդիսացող կազմակերպությունների դեմ: Այսպիսով, եթե Դուք որևէ խնդիր ունեք ստորև ներկայացված կազմակերպությունների հետ, ապա Ֆինանսական համակարգի հաշտարարը կօգնի լուծել այն:

 

Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի` Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վերջիններս կարող են վիճարկել իրավասու դատարանում` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով: Ընդ որում, Օրենքը սահմանում է, որ ֆինանսական կազմակերպությունը կարող է Գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Ձեզ ենք ներկայացնում այն ֆինանսական կազմակերպությունների ցանկը, որոնք Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագրեր չեն կնքել: 

Համաձայնագիր չկնքած ֆինանսական կազմակերպությունների ցանկը


Ֆինանսական կազմակերպություններ