logo

online.fsm.am
Ծրագրի մասին

Իր գործունեության ընթացքում Հաշտարարի գրասենյակն առնչվել է հաճախորդների կողմից բարձրացված մի շարք հիմնախնդիրների հետ, որոնք այսպես թե այնպես արդյունք են ֆինանսական ծառայությունների վերաբերյալ հանրության իրազեկվածության ցածր մակարդակի, իսկ երբեմն էլ` դրա բացակայության:

Ընդհանուր առմամբ, Ֆինանսական ոլորտում բնակչության կրթումը հանդիսանում է կարևորագույն գործոն սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական միջնորդության բարձրացման, ֆինանսական շուկաների և ընդհանրապես ողջ տնտեսության արդյունավետ գործունեության համար:

Այս բաժնում ներկայացված են Հաշտարարի գրասենյակի կողմից տարբեր ժամանակաշրջանների համար մշակված ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման ծրագրերը, ֆինանսական գործիքների վերաբերյալ տեղեկատվական բուկլետներն ու հոլովակները, որոնք նպատակ ունեն ստեղծել ֆինանսական գիտելիքներով հարուստ հասարակություն և որպես հետևանք` ավելի պաշտպանված սպառող:

«Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության բարձրացման
» ծրագրի շրջանակներում մեր մասնագետներն իրականացնում են սեմիարներ ինչպես ՀՀ բոլոր մարզերում, այնպես էլ ԼՂՀ-ում՝ ընդգրկելով մի շարք թիրախային խմբեր՝ ավագ դպրոցի աշակերտներ, ուսանողներ, պետական կառույցների և խոշոր ընկերությունների աշխատակիցներ: Մեր կայքի օգնությամբ Դուք կարող եք հայտ ներկայացնել ֆինանսական կրթման սեմինարներին մասնակցելու համար: Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև հայտն ուղարկելու համար խնդրում ենք այցելել այստեղ: