Այս հատվածում առաջարկում ենք ծանոթանալ մեր կողմից պատրաստված տեղեկատվական հոլովակներին, որոնց օգնությամբ Դուք պատկերացում կկազմեք ոչ միայն Ֆինանսական համակարգի հաշտարարի և նրա գործունեության մասին, այլև կծանոթանաք ՀՀ ֆինանսական շուկայում առկա հիմնական ֆինանսական պրոդուկտներին և դրանցից օգտվելու հետ կապված ռիսկերին:
The Financial System Mediator deals with issues against banks, credit organizations, insurance companies, and other financial institutions licensed by the Central Bank.
Ֆինանսական համակարգի հաշտարարը զբաղվում է բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված այլ ֆինանսական կազմակերպությունների հետ առաջացած խնդիրների լուծմամբ։
Make credit deals only with banks, credit organizations, and pawnshops licensed by the Central Bank. Only in these cases, you will be able to apply to the Financial System Mediator for support. Otherwise, you may become a victim of financial fraud.
Վարկային գործարքներ կատարե՛ք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի, վարկային կազմակերպությունների և գրավատների հետ, այլապես ֆինանսական խաբեությունների զոհ դառնալու դեպքում չեք կարող դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ։
Keep your savings in bank, because keeping savings in bank is both safe and profitable.
Ի՞նչ է ֆինանսական համակարգը և ո՞րն է Ֆինանսական համակարգի հաշտարարի դերը դրա կայուն գործունեությունն ապահովելու հարցում: Դիտե՛ք ստորև ներկայացված տեղեկատվական հոլովակները և կգտնեք այս հարցերի պատասխանները:
Ի՞նչ է բանկային հաշիվը, հաշվի քաղվածքը և վճարային քարտը: Ի՞նչպես պետք է օգտագործել այս պրոդուկտները խնդիրներից խուսափելու համար: Դիտե՛ք մեր կողմից պատրաստված տեղեկատվական հոլովակները և կգտնեք այս հարցերի պատասխանները:
Ի՞նչ է վարկը և գրավը, ինչպիսի՞ վարկատեսակներ գոյություն ունեն և ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել վարկային պայմանագրեր ստորագրելիս: Այս հարցերի պատասխաններն իմանալու համար առաջարկում ենք դիտել ստորև ներկայացված տեղեկատվական հոլովակները:
Ի՞նչ է ապահովագրությունը և ի՞նչ է պետք իմանալ ապահովագրական պայմանագրեր կնքելիս: Ի՞նչ է ԱՊՊԱ-ն և որո՞նք են դրա հետ կապված հիմնական ռիսկերը: Դիտե՛ք մեր տեղեկատվական հոլովակները և կգտնեք այս հարցերի պատասխանները:
Ֆինանսական կազմակերպությունների հետ յուրաքանչյուր պայմանագիր կնքելուց առաջ դիտե՛ք մեր կողմից պատրաստված այս հոլովակը, որպեսզի լինեք առավելագույնս իրազեկված և պաշտպանված ֆինանսական շուկայում:
Վարկային պայմանագիր կնքելուց առաջ պետք է ուշադրություն դարձնել փաստացի տոկոսադրույքի չափին և համեմատել այն այլ բանկերի կողմից առաջարկվող վարկերի փաստացի տոկոսադրույքների հետ։
Մինչև ապահովագրական ընկերության վերջնական որոշման ուժի մեջ մտնելը մի՛ ապամոնտաժեք և մի՛ վերանորոգեք ավտոմեքենան։
Լավ մտածե՛ք որևէ մեկի վարկային երաշխավորը դառնալուց առաջ։
Հիշե՛ք, որ և՛ վարկառուն, և՛ երաշխավորը հավասարապես պատասխանատու են վարկի համար։
Մի՛ մոռացեք, որ վարկի դասակարգման դեպքում Դուք նույնպես ձեռք կբերեք վատ վարկային պատմություն։
Հիշե՛ք՝ ԱՊՊԱ պատահարից հետո՝ առավելագույնը 40 րոպեի ընթացքում, պետք է զանգահարել ապահովագրական ընկերություն, նույնիսկ եթե Ձեզ չեք համարում վթարի առաջացման մեղավորը, այլապես Ձեր մեղավորությունը հաստատվելուց հետո ապահովագրական ընկերությունն իրավունք կստանա հետ գանձելու տուժող կողմին պատճառված վնասի հատուցումը հենց Ձեզնից։
Մի՛ տրամադրեք Ձեր քարտային տվյալներն այլ անձանց և մի՛ տարածեք դրանք սոցիալական ցանցերում։